Սոչիում ուժեղ քամին ավելի քան 11 հազար բնակչի առանց լույսի է թողել․ ԱԻՆ

Փոթորիկ Սև ծովում. Արխիվային լուսանկար
Վատ եղանակի պատճառով մինչև դեկտեմբերի 25-ը Սոչիում փոթորկի նախազգուշացում է գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Սոչիի չորս խոշոր շրջաններում քամին վնասել է էլեկտրահաղորդման օդային գծերը, ավելի քան 11 հազար մարդ առանց էլեկտրամատակարարման է մնացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Սոչիի չորս շրջաններում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման խափանում, ընդհանուր առմամբ, էլեկտրամատակարարման անջատման գոտում գտնվում է մինչև 11 800 մարդ։ Հիմնական պատճառը օդային էլեկտրահաղորդման գծերի քամուց վնասումն է։ Իրավիճակի լուծմանը ներգրավվել է 119 մարդ, 40 միավոր տեխնիկա», - նշված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը պարզաբանել է, որ քամին պոկել է նաև ութ բնակելի շենքերի տանիքները, տուժած տների բնակիչները հրաժարվել են տեղափոխվելուց:
Մինչև դեկտեմբերի 25-ը Սոչիում վատ եղանակի պատճառով փոթորկի նախազգուշացում է գործում։ Օդերևութաբանները կանխատեսում են տեղատարափ անձրևներ, կարկուտ, վայրկյանում 30-32 մետր ուժգնությամբ քամի, ճանապարհներին մերկասառույց և լարերի վրա թաց ձյան կուտակում: Քաղաքի լեռնային մասում ձյուն է տեղում, այնտեղ նույնպես ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա ձնահյուսի վտանգ է հայտարարվել, բոլոր լեռնադահուկային ուղիները փակ են, դահուկ քշելու համար տոմսերի վաճառքը դադարեցվել է:
Վրաստանում վատ եղանակի պատճառով արգելվել է բեռնատարների երթևեկությունը դեպի ՀՀ և Թուրքիա