Փրկարարներն այսօր արգելափակումից դուրս են բերել 86 տրանսպորտային միջոց

Փրկարարներն այսօր արգելափակումից դուրս են բերել 86 տրանսպորտային միջոց
Հանրապետության ավտոճանապարհներին ուժեղացված ծառայությունը շարունակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Փրկարարներն այսօր, ժամը 18:15-ի դրությամբ արգելափակումից դուրս են բերել 86 տրանսպորտային միջոց։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ 163 քաղաքացու ցուցաբերել է համապատասխան օգնություն և 30 քաղաքացու տեղափոխել են անվտանգ տարածք:
Փրկարարական աշխատանքներում ներգրավված են ամենագնացներ և թրթուրավոր տեխնիկա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հանրապետության որոշ շրջաններում ձյում է տեղում, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։ Առատ ձյան պատճառով փակ է նաև Վերին Լարս տանող ճանապարհը։