ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Ուկրաինայի հարցով բանագնաց կարդինալ Մատեո Ձուպին կարծում է, որ իրեն հանձնարարված առաքելության մեջ «ինչ-որ տեղաշարժ կա»: Նա այս մասին հայտնել է Corriere della Sera թերթին։
«Երկու մայրաքաղաքներում նվիրակներն ակնառու աշխատանք են կատարում», - ասել է պապական բանագնացը: Ձուպին կարծում է, որ երկխոսությունը չպետք է պարտություն։
«Մենք պետք է հեռանանք ռազմական հաղթանակի տրամաբանությունից՝ որպես միակ հնարավորություն և երկխոսությունից՝ որպես կապիտուլյացիա։ Դժվար չէ հավատալ, որ պատերազմներն արդար խաղաղության են հանգեցնում միայն երկխոսության միջոցով: Սուրբ Աթոռը միջազգային հանրության մասնակցության կողմնակից է` որպես երրորդ գործող անձ, որը կարող է և պետք է շատ բան անի համապատասխան լուծումներ գտնելու և երաշխավորելու համար», - ասել է նա։
Մայիսին Սուրբ Աթոռը հայտարարեց, որ քահանայապետը հանձնարարել է կարդինալ Ձուպիին «առաքելություն իրականացնել, որը կնպաստի Ուկրաինայում հակամարտության լարվածության թուլացմանը՝ հույս ունենալով, որ դա կարող է ճանապարհ բացել դեպի խաղաղություն»: Որպես պապական բանագնաց՝ Ձուպին այս ամառ այցելել է Կիև, Մոսկվա և Վաշինգտոն։ Սեպտեմբերին նա այցելել է Պեկին։
Մոսկվան նախկինում բազմիցս նշել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Կիևը օրենսդրական մակարդակով արգելք է դրել դրանց վրա: