Նուշի, վարդի, դարչինի և խորդենու բույրերը կկանխարգելեն սուր շնչառական վարակները. փորձագետ

Վարդ
Անուշաբույր յուղը խտացված հյութ է՝ կենսաքիմիական և ֆիտոքիմիական հատկություններով, որը դրական է ազդում մարմնի վրա, և կախված բույսից, այդ հատկությունները տարբեր են լինում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Նուշի, վարդի, դարչինի և խորդենու յուղերի օգտագործմամբ ինհալացիաները կօգնեն կանխարգելել սուր շնչառական հիվանդությունները, ընդ որում՝ անուշաբույր յուղերը կարող են ազդել մարդու բոլոր օրգանների և օրգան համակարգերի վրա։ ՌԻԱ Նովոստիին ասել է HealthNet ազգային տեխնոլոգիական նախաձեռնության «Կանխարգելիչ բժշկություն» ուղղության համաղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Չուդակովը:
«Ձմռանը սուր շնչառական հիվանդությունների կանխարգելման համար օգտակար է արոմաթերապիա իրականացնել ոչ խոնավ բույրերով, որոնք են էվկալիպտի, կամֆորի, նուշի, վարդի, դարչինի, խորդենու բույրերը: Միջին հաշվով, 5 րոպեն բավական է, որ յուղերը շնչուղիներով թափանցեն օրգանիզմ և լավացնեն իմունիտետը», - ասել է նա։
Անուշաբույր յուղը խտացված քաղվածք է՝ կենսաքիմիական և ֆիտոքիմիական հատկություններով, որը դրական է ազդում մարմնի վրա, և կախված բույսից, այդ հատկությունները տարբեր են լինում:
Չուդակովն ընդգծել է, որ յուղերը կարող են ազդել բոլոր օրգանների և համակարգերի վրա։ Օրինակ՝ սրտանոթային համակարգի աշխատանքը բարելավելու համար օգտագործում են խնկունու և ռեհանի յուղեր, հենաշարժական համակարգի համար՝ մայրին, սոճին, նարդոսը, իսկ ստամոքսի համար՝ համեմ, կոճապղպեղ և ձիասամիթ։ Կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդեցում և սթրեսը թեթևացնում են մանդարինի յուղը, բերգամոտի յուղը, ուժերը համալրում և մտավոր ունակությունները բարձրացնում են ցիտրուսային յուղերն ու խնկունու յուղը:
Ընդ որում, փորձագետը նախազգուշացրել է ձեռք չբերել սինթետիկ արտադրանք, քանի որ դրանք օրգանիզմի աշխատանքի համար օգտակար հատկություններ չունեն։