Իրանի բանակը «Թալայե» և «Նասիր» ծովային թևավոր հրթիռներ է ստացել

Իրանի ՌԾՈւ
Ավելի քան հազար կիլոմետր հեռահարությամբ «Թալայե» հրթիռային համալիրը կարողանում է թռիչքի ողջ ընթացքում նոր թիրախներ սահմանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) զինանոցը համալրվել է «Թալայե» և «Նասիր» թևավոր հրթիռներով և ուղղաթիռային համալիրներով։ Իրանի ՌԾՈւ -ն առաջին անգամ է համալրվում հետախուզական և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով: Տեղեկությունը հայտարարել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար դերծովակալ Շահրամ Իրանին։
Նրա խոսքով՝ ավելի քան հազար կիլոմետր հեռահարությամբ «խելացի» «Թալայե» հրթիռային համալիրը կարողանում է թռիչքի ողջ ընթացքում նոր թիրախներ սահմանել՝ այդպիսով անակնկալի բերելով հակառակորդին: Ավելի քան 100 կիլոմետր հեռահարությամբ «Նասիր» «խելացի» ծովային թևավոր հրթիռը շատ մեծ հնարավորություններ ունի թիրախի ոչնչացման հետ կապված գործողությունների ոլորտում:
Հրամանատարի խոսքով՝ ռազմածովային ուժերի կազմում կընդգրկվեն նաև ուղղաթիռային համալիրներ, որոնք առաջին անգամ հագեցած են ՌԷՊ և հետախուզական համակարգերով, ինչպես նաև նավահանգստային ու խարիսխային քարշակ: