ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքում բուք է և ձյուն. այն փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Տեղեկացվում է, որ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։
Դիլիջան-Երևան, Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Իջևան, Իջևան-Բերդ, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին մերկասառույց է, դրանք փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է։ Այն դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում, Լանջիկ-Մաստարա, Ապարան-Ծիլքար ավտոճանապարհներին, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
«Մեղրու սար» կոչվող հատվածներում, Ապարան, Թալին (բուք է), Սարավան-«Զանգեր» և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։