Երևանի Գայի պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. հայտնաբերվել է 45–ամյա քաղաքացու դի

Մասամբ այրվել և ջերմահարվել է հյուրասենյակի գույքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Գայի պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. հայտնաբերվել է 45–ամյա քաղաքացու դի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ այսօր` ժամը 09:57–ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 1 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ բնակարանում հրդեհ է բռնկվել: Մասամբ այրվել և ջերմահարվել է հյուրասենյակի գույքը. հյուրասենյակում հայտնաբերվել է 45–ամյա Մ. Ա.–ի դին։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:44-ին, մարվել՝ 11։00-ին: