ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ 2024 թվականի հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունները կարող են ճակատագրական լինել։ Այս մասին գրում է Guardian թերթը, որին հարցազրույց է տվել եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
«Հունիսին կայանալիք եվրոպական խորհրդարանական ընտրությունները կարող են լինել նույնքան կարևոր, որքան ԱՄՆ նախագահական մրցավազքը... ընտրողների վախը անհայտի հանդեպ կարող է նրանց ստիպել աջակցել աջ պոպուլիստական կուսակցություններին», - գրում է թերթը:
Ինչպես նշում է հրատարակությունը, ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքերն արվել են «աջակողմյան կուսակցությունների դիրքերի ամրապնդման ֆոնին»՝ կապված միգրացիայի և կենսամակարդակի անկման հետ։
«Գիտականորեն ապացուցված է, որ վախը անհայտության և անորոշության հանդեպ առաջացնում է հորմոն, որը պահանջում է արձագանքել անվտանգության սպառնալիքին: Սա փաստ է», - ասել է Բորելը:
Մայիսին ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները պայմանավորվել են Եվրախորհրդարանի հաջորդ ընտրություններն անցկացնել 2024 թվականի հունիսի 6-ից հունիսի 9-ը։