ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ուժեղ քամին խնդիրներ է ստեղծել Սևծովյան Բաթում քաղաքում դեկտեմբերի 24-ի գիշերը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով քաղաքի քաղաքապետարանին։
Քաղաքապետարանի տվյալներով՝ քամին տապալել է ծառերն ու լապտերների սյուները, պոկել տների տանիքները, վնասել ենթակառուցվածքն ու ավտոբուսի կանգառները:
Քաղաքի շրջաններից մեկում ծառերն ընկել են ավտոմեքենաների կայանատեղիում և մի քանի մեքենա, պոկվել է նաև Բաթումի համալսարանի տանիքը:
Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Տապալված ծառերը խնդիրներ են առաջացրել նաև երկաթուղում, ինչի պատճառով մի քանի ուղևորություն հետաձգվել է, և երթևեկությունը ամբողջությամբ խոստանում են վերականգնել միայն կեսօրին: