ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է, որ չգիտի իր աշխատավարձի չափը. նրա փողերը տնօրինում է քույրը՝ Կարինան:
«Ես չգիտեմ։ Ես երբեք չեմ նայել աշխատավարձի չափը, իմ գումարը տնօրինում է քույրս»,– հայտարարել է Միլեյը Canal 13 հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե որքան է վաստակում նախագահը։
Կարինան Միլեյի աջ ձեռքն է և ամենավստահելի անձը: Նա նշել է, որ առանց քրոջ երբեք չէր կարող նախագահ դառնալ։