«Միսս Երկիր-2023» մրցույթում հաղթել է Ալբանիայի ներկայացուցիչ Դրիտա Զիրին

Ընդհանուր առմամբ, մրցույթում կա չորս անվանակարգ: «Միսս օդ» տիտղոսը ստացել է ֆիլիպինցի Իլյանա Ադուանան, «Միսս ջուր» է դարձել Վիետնամի ներկայացուցիչ Դո Լան Անը, իսկ «Միսս Կրակ» ՝ Կորա Բլիալուլտը Թաիլանդից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ալբանիայի մասնակից Դրիտա Զիրին հաղթել է «Միսս Երկիր–2023» մրցույթում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով մրցույթի կազմակերպիչներին։
Ռուսաստանի ներկայացուցիչ Դարյա Լուկոնկինան եզրափակիչ ութնյակում է հայտնվել։
Ընդհանուր առմամբ, մրցույթում կա չորս անվանակարգ: «Միսս օդ» տիտղոսը ստացել է ֆիլիպինցի Իլյանա Ադուանան, «Միսս ջուր» է դարձել Վիետնամի ներկայացուցիչ Դո Լան Անը, իսկ «Միսս Կրակ» ՝ Կորա Բլիալուլտը Թաիլանդից:
Հայտնի է նոր «Միսս Տիեզերքի» անունը
Մրցույթի կայքում նշվում է, որ «Միսս Երկիր 2023»-ը շրջակա միջավայրի պաշտպանության արշավների դեսպանը կդառնա ամբողջ աշխարհում։
«Միսս Երկիրը» աշխարհի ամենախոշոր գեղեցկության մրցույթներից մեկն է՝ «Միսս Տիեզերք», «Միսս Աշխարհ», «Միսս Ինթերնեյշնլ» մրցույթների հետ միասին։