ԵԱՏՄ նիստի օրակարգը, որին կմասնակցի Պուտինը, հագեցած է լինելու․ Պեսկով

Թե՛ ԵԱՏՄ աշխատանքային գագաթնաժողովը, թե՛ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը միայն տոնական միջոցառումներ չեն, նշել է Պեսկովը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ նիստի օրակարգը, որին մասնակցելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բավականին հագեցած է: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հաջորդ շաբաթը լարված է լինելու, քանի որ երկու օր Պետերբուրգում ենք, դա աշխատանքային օրակարգով միջոցառում է։ Թե՛ ԵԱՏՄ աշխատանքային գագաթնաժողովը, թե՛ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը միայն տոնական չեն, այլև, առաջին հերթին, այնտեղ իսկապես բովանդակալից աշխատանքային օրակարգ կլինի»,-ասել է Պեսկովը։
ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը պատմել է, որ կառավարության հետ ամփոփիչ հանդիպում մինչև տարեվերջ չի նախատեսվում, քանի որ Պուտինը փաստացի արդեն անցկացրել է այն:
Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում կամփոփի ԵԱՏՄ աշխատանքը