Դեպի Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է նաև մարդատարների համար

Պատճառը եղանակային պայմանների վատթարացումն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Դեպի Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է նաև մարդատար մեկենաների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,–ասաց Հակոբյանը:

Հիշեցնենք` դեկտեմբերի 22–ի երեկոյան Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածը ձյան և մերկասառույցի պատճառով փակվել էր կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային ուղին է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։