ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի– Sputnik. Արևային էներգետիկան 2023 թվականին ռեկորդային տեմպերով է աճել աշխարհում, գեներացիայի արդյունավետության բարձրացման «նոու-հաու»-ներ են մշակվում։ Արտադրության ռեկորդային ծավալներ են գրանցվել Չինաստանում, սակայն մյուս երկրները կփորձեն զարգացնել սեփական արտադրությունը, ասվում է Blackridge վերլուծական գործակալության ակնարկում:
2022 թվականին արևային էներգիան աճի տեմպերով (24%) առաջատարն էր աշխարհում էլեկտրաէներգիայի այլ ոլորտների շարքում։ 2023-ի արդյունքներով էլ ավելի զգալի աճ է սպասվում գրեթե 30 տոկոս, մինչև 310 գիգավատտ։ Հատկապես ակտիվորեն նոր կայաններ են կառուցվել Չինաստանում (2,5 անգամ) և Գերմանիայում (2 անգամ)։
Չինաստանը, ինչպես նաև ԱՄՆ-ն, Եվրամիությունը և Հնդկաստանը շարունակում են արևային էներգիայի խոշորագույն սպառողները մնալ: Արևային հզորություններն ակտիվորեն աճում են Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Վիետնամում և Ավստրալիայում։
Այս ոլորտիզարգացման գործում զգալի դեր է խաղացել պետական աջակցությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ում գնաճի կրճատման մասին օրենքը (Inflation Reduction Act) և ԵՄ-ում վերականգնվող էներգետիկայի մասին հրահանգը։
Նոր տեխնոլոգիաները ևսսկսում են ավելի լայնորեն փորձարկվել, մասնավորապես՝ արևային վահանակների և էլեկտրալարերի։ Նախնական գնահատականներով` դրանք ՕԳԳ-ի մոտ 2% շահույթ են տալիս՝ 24%-ից հասցնելով 26%-ի: Ճիշտ է, այդ տեխնոլոգիաները պետք է կատարելագործվեն․ առայժմ դրանք կոռոզիայի նկատմամբ կայուն չեն։
Վերջին տարիներին զարգացող կարևոր մշակումներից ևս մեկը պանելներում պերովսկիտ հանքանյութի օգտագործումն է՝ ավանդական սիլիցիումի փոխարեն։ Պերովսկիտը ավելի բարձր արդյունավետություն է խոստանում, քանի որ դրանից պատրաստված վահանակներում հնարավոր է կարգավորել կլանված լույսի ալիքի երկարությունը: Հնդկաստանում՝ Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանում անցկացված նոր վահանակների փորձարկումները ավելի քան 26% արդյունավետություն են ցույց տվել:
Դրա հետ մեկտեղ, Ավստրալիայի մի քանի համալսարանների գիտնականները սկսել են զարգացնել նման վահանակների արտադրության տեխնոլոգիաները արհեստական ինտելեկտի մասնակցությամբ, դա կօգնի հաղթահարել այդ տեխնոլոգիայի ավանդական թերությունը՝ արտադրության մեջ սխալների մեծ հավանականությունը:
Անցնող տարում 30%-ով նվազել են նաև վահանակների և դրանց համար նախատեսված տարրերի գները՝ հիմնականում Չինաստանում արտադրության աճի պատճառով։ Միևնույն ժամանակ մյուս երկրները, մասնավորապես Հնդկաստանն ու ԱՄՆ-ն, պատրաստվում են մեծ ներդրումներ կատարել այդ տարրերի սեփական արտադրության մեջ, որպեսզի նվազեցնեն կախվածությունը Չինաստանից, որը շարունակում է ակտիվորեն ներդրումներ կատարել այս արդյունաբերության մեջ (2023-ին՝ ավելի քան 100 միլիոն դոլար):
Միաժամանակ, նշում է վերլուծական գործակալությունը, մի շարք երկրներում (օրինակ՝ Հնդկաստանում) նման կայանների տեղակայման հետ կապված հարցեր են առաջանում (մասնավորապես՝ էլեկտրացանցերի սահմանափակ հնարավորությունների պատճառով), իսկ ամբողջ աշխարհում որակյալ մասնագետների պակաս է նկատվում (որոնց պատրաստումը չի հասցնում նոր կայանների տեղադրման արագության հետևից):