Լուրեր

Sputnik
▪️ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարում է, որ դեկտեմբերի 26-ին քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է կազմակերպելու։
▪️ «Խոսքը միայն տխրահռչակ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Ֆինանսական բեռ են ուզում ավելացնել բիզնեսի տարբեր տեսակների վրա ևս»,- ասված է ընդդիմության տարածած հայտարարության մեջ:
▪️ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ձյան առատ տեղումներով պայմանավրված Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։
▪️ Վարդենյաց լեռնանցքը ձյան և բքի պատճառով փակ է բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
▪️ Շիրակի և Արագածի մարզերում բուք է։ Հրազդան և Ջերմուկ քաղաքներում, Ախուրյան գյուղում ձյուն է տեղում։