ՀՖՖ-ն պատրաստ է համագործակցել բոլոր ակումբների հետ․ Արմեն Մելիքբեկյան

Sputnik
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր կայացել են ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։ Առաջադրված 2 թեկնածուներից փակ գաղտնի քվեարկությամբ 20 կողմ ձայնով ընտրվել է ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Երկրորդ թեկնածուն՝ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը ստացել է 3 ձայն։
Ընտրությունների ավարտին Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել եզրափակիչ ելույթով, որում խոստացել է, որ իր ղեկավարման հետագա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցելու է հայաստանյան բոլոր ակումբների հետ և պահպանելու հավասարության սկզբունքները։