Լուրեր

Sputnik
▪️ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաում այսօր ֆեդերացիայի նախագահ են ընտրում։ Մեկնարկել է կազմակերպության ժողովը, որի ընթացքում կայանալու են ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։ ՀՖՖ 25 անդամներից ժողովին մասնակցում են 23-ը։ Ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է ստանալ ձայների 50+1 տոկոսը։ Թեկնածուները երկուսն են՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը։
▪️ 2023 թվականին Հայաստանում աճել են անչափահասների կողմից կատարված հանցագործության դեպքերը։ Տեղեկությունը հայտնել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունը` ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման:Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում հաշվառվել է անչափահասների կողմից և նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների 228 դեպք։
▪️ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը հայտնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող ճանապարհը Վրաստանից դեպի Ռուսաստան կրկին փակ է բեռնատարների համար։
Այս և այլ լուրեր՝ մանրամասներով․ ունկնդրե՛ք լրահոսը։