Լուրեր

Sputnik
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել անհատ ձեռնարկատեր Ալիսա Հովակիմյանի և «Քաղաքային Հեծանիվներ» ընկերության նկատմամբ՝ հասարակությանը մոլորեցնելու և անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու հիմքով:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաում այսօր ֆեդերացիայի նախագահ են ընտրելու։ Թեկնածուները երկուսն են՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը։Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը սոցիալական կայքում արված գրառմամբ իր աջակցությունն է հայտնել Արաս Օզբիլիսին՝ առաջիկա ընտրապայքարում։
Առատ ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է։Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի շրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։