Եգիպտոս, Էմիրություններ, Եվրոպա. որտեղ են հայաստանցիները նախընտրում դիմավորել Ամանորը

Ամանորի հանգիստը արտերկրում անցկացնելը տարեցտարի ավելի մեծ տարածում է գտնում հայաստանցիների շրջանում։ Տուրիստական գործակալությունների տվյալներով` առաջին տեղում Եգիպտոսն է, երկրորդ տեղում` Արաբական միացյալ Էմիրուոյւնները, երրորդում` Եվրոպական երկրները։
Sputnik
Ամանորյա տուրիզմի հայաստանյան նախընտրությունների մասին Sputnik Արմենիային պատմել է «Ալինա տուր» ընկերության տնօրեն Ալինա Պետրոսյանը։
Նրա խոսքով` այս տարի բավական շատ են նաև Շրի Լանկա մեկնողները։ Պատճառը, ըստ նրա` Հայաստանից բացված ուղիղ չվերթներն են։