Տեսուչների հայտնաբերված դեպերի 55 տոկոսի պարագայում մսի վրա դրոշմակնիք չի եղել, 33 տոկոսի մոտ բացակայել է անասնաբուժական 5-րդ ձևը և 12 տոկոսի մոտ՝ տեղեկատվական թերթիկը։
Խախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Անասնաբուժական 5-րդ ձևը չունեցող մսեղիքը ենթակա է ոչնչացման:
«Գնորդը պետք է երաշխավորված իմանա, որ գնում է սպանդանոցից բրված, առողջ կենդանու միս»,– Sputnik Արմենիայի եթերում ասել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը` ներկայացնելով մսի շուկայում իրականացված ստուգումների արդյունքները և տիրող իրավիճակը։