28–ամյա կինը Երևանում է հայտնաբերվել. որ հոդվածներով էր նա հետախուզվում

Անժելա Մ.-ի նկատմամբ հետախուզում էր հայտարարել ոստիկանության Կումայրիի բաժինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Արամ Խաչատրյան փողոցում հետախուզվող է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 22.50-ին հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 28-ամյա Անժելա Մ.-ն:
Նա սեպտեմբերի 25-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ և 195-րդ հոդվածների մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: