ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Մինչև 2027 թվականը նոր սերնդի արհեստական ինտելեկտով (Generative AI) սմարթֆոնների մասնաբաժինը կարող է հասնել շուկայի40%-ին (2023-ի 2%-ի համեմատ): Այս մասին ասվում է Counterpoint Research վերլուծական ընկերության հետազոտության մեջ։
Հաջորդ տարի դրանց վաճառքի ծավալը սպասվում է ավելի քան 100 միլիոն, իսկ 2027 թվականին` ավելի քան կես միլիարդ։ Generative AI-ը սովորականներից տարբերվում է նրանով, որ կարող է ոչ միայն գործարկել պատրաստի ծրագրերը, այլև ինքնուրույն բովանդակություն ստեղծել, տեղեկատվություն փնտրել, պատկերներ ստեղծել, համաժամանակյա թարգմանություն կատարել։
GenAI-ով սմարթֆոնների մշակմամբ զբաղվում են ոլորտի գրեթե բոլոր խոշոր ընկերությունները` Google-ը, Samsung-ը, Xiaomi-ն, Vivo-ն, Oppo-ն և այլն։
Շուկայում արդեն հայտնվել են այդպիսի հեռախոսների առաջին մոդելները։