2025-26 մրցաշրջանից սկսած ՀՀ–ում ֆուտբոլային լիգաների թիվը կարող է հասնել 5-ի. Մելիքբեկյան

2025-26 մրցաշրջանից սկսած Հայաստանում ֆուտբոլային լիգաների թիվը կարող է հասնել հինգի, որոնցից երկուսը՝ պրոֆեսիոնալ, մեկը՝ կիսապրոֆեսիոնալ և երկուսը՝ սիրողական:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. 2025-26 մրցաշրջանից Հայաստանում ֆուտբոլային լիգաների թիվը կարող է հասնել 5-ի: Այս մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նիստում հայտարարել է ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
Նա հիշեցրել է, որ արձրագույն խմբում ներկայումխաղում է 10 թիմ, առաջինում՝ 15, որոնցից 8-ը բարձրագույն խմբի ակումբների երկրորդ թիմերն են, 7-ը՝ անկախ ակումբներ: Եվս մի քանի նոր ակումբներ են դիմել ֆեդերացիային՝ հաջորդ մրցաշրջանի համար գրանցվելու նպատակով: Այդ դեպքում երկրի առաջնությունում բարձրագույն և առաջին լիգաներին կավելանա երկրորդը։
«Ես պայքարելու եմ մինչև վերջ». Արաս Օզբիլիսը` ՀՖՖ նախագահի ընտրությունների մասին
Մելիքբեկյանը նաև հիշեցրել է, որ անցնող տարում բացվել է սիրողական Բ լիգա (ի լրացումն Ա-ին): Այսպիսով, հավելել է նա, 2025-26 մրցաշրջանից սկսած Հայաստանում ֆուտբոլային լիգաների թիվը կարող է հասնել հինգի, որոնցից երկուսը կլինեն պրոֆեսիոնալ, մեկը՝ կիսապրոֆեսիոնալ և երկուսը՝ սիրողական:
Նշենք, որ այսօրվա նիստում կայանալու են նաև ֆեդերացիայի նախագահի ընտրությունները. Մելիքբեկյանից բացի այդ պաշտոնի համար առաջադրվել է հայտնի ֆուտբոլիստ, երկրի հավաքականի նախկին խաղացող Արազ Օզբիլիսը:
ՀՖՖ–ն օրենք է խախտել, ՀՖՖ–ն դժգոհ է. ինչու ֆուտզալի հավաքականը հրաժարվեց ֆինների հետ խաղից