Վերին Լարսը կրկին փակ է բեռնատարների համար

Վերին Լարս. Արխիվային լուսանկար
Գուդաուրի–Կոբի ճանապարհահատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն թեթև մարդատարներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Վերին Լարս տանող ճանապարհը Վրաստանից Ռուսաստան կրկին փակ է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
«Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածը ձյան և մերկասառույցի պատճառով փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նման որոշում է կայացվել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դեկտեմբերի 22-ի երեկոյան Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը համար բացվել էր։
Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։