Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար

Գուդաուրի–Կոբի հատվածում երթևեկությունը արգելափակված է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Վերին Լարս տանող ճանապարհը Վրաստանից Ռուսաստան ուղղությամբ բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Բեռնատարների համար դեկտեմբերի 22-ի վաղ առավոտից Վրաստանից Ռուսաստան երթևեկությունն արգելափակվել էր։
«Գուդաուրի-Կոբի հատվածում ձնամաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,– ասված է հաղորդագրության մեջ:
Մլեթա–Գուդաուրի և Գուդաուրի–Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվելու են շուրջօրյա ռեժիմում և ձնահոսքի թունելներով։ Միևնույն ժամանակ, թունելներով միակողմանի թույլատրվում է կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների, ինչպես նաև ավտոբուսների (որտեղ ավելի քան 30 նստատեղ կա) տեղաշարժը:
Վերին Լարսում շուրջ 700 բեռնատար սպասում է իր հերթին
Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։