Թուրքիայի ընդդիմության առաջնորդն Էրդողանին 1700 դոլար կվճարի որպես բարոյական փոխհատուցում

Թուրքիայի նախագահի դատավարությունները նրա քաղաքական ընդդիմախոսների հետ պարբերաբար են տեղի ունենում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ավելի քան 1700 դոլար կվճարի որպես բարոյական փոխհատուցում պետության ղեկավարի «անձնական իրավունքների խախտման» համար: Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյն Այդընը։
«Պարոն նախագահի անձնական իրավունքների խախտման պատճառով բարոյական փոխհատուցման գործը, որը մենք հարուցել ենք Օզգյուր Օզելի դեմ, ավարտվել է Անկարայի տարածաշրջանային դատարանի 25-րդ քաղաքացիական պալատի կողմից», - գրել է նա X սոցիալական ցանցում:
Թուրքիայի նախագահի դատավարությունները նրա քաղաքական ընդդիմախոսների հետ պարբերաբար են տեղի ունենում։ Երեկ Թուրքիայի առաջնորդը Գազայի որբերին է նվիրաբերել ավելի քան 2230 դոլար, որը նրան է շնորհվել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ հայցով:
Շուրջ 3 հազար փաստաբան Իսրայելի դեմ դիմում են ներկայացրել ՄՔԴ․ Էրդողան