Ճիշտ կլինի, եթե ՀՀ–ն ստանձնի ԵԱՏՄ նախագահությունը. Ալեն Սիմոնյան

ԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ
ԱԺ փոխնախագահի խոսքով` նաև ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շնորհիվ է մեր տնտեսությունն աճ գրանցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանը եկող տարի կստանձնի ԵԱՏՄ նախագահությունը։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Չեմ բացառում, որովհետև այդ համագործակցության շնորհիվ նաև մեր տնտեսությունն աճ է ապահովում, և, կարծում եմ, որ կառավարությունը ճիշտ որոշում կընդունի, եթե որոշի ստանձնել նախագահությունը»,- ասաց Սիմոնյանը։
ԵԱՏՄ տարածքում եվրասիական զբոսաշրջային երթուղիներ կստեղծեն
Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Հայաստանն այս պահին չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպան