Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Ռուսաստանի ԱԳ ղեկավարների հանդիպումը. Արխիվային լուսանկար
Օգոստոսին ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ Թեհրանի և Մոսկվայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին նորացված պայմանագիրը կարող է կնքվել մինչև տարեվերջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են Իրանի նախագահի՝ ՌԴ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Քննարկվել են տարածաշրջանային և երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած ռուս-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում։ Նախարարները նաև ստուգել են առաջիկա շփումների ժամանակացույցը», - նշվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին դեկտեմբերի 7-ին այցով ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ բանակցությունները շատ հագեցած են եղել:
Օգոստոսին ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ Թեհրանի և Մոսկվայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին նորացված պայմանագիրը կարող է կնքվել մինչև տարեվերջ: