ՌԴ կառավարությունն իրավունք է ստացել նվազեցնել դեպի բարեկամական երկրներ արտահանման տուրքը

ՌԴ կառավարությունն իրավունք է ստանում գների մոնիտորինգի կարգ սահմանել ապրանքների և ֆինանսական այլ ինդիկատորների նկատմամբ արտահանման տուրքերի դրույքաչափերը հաշվարկելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Դաշնային խորհուրդը հավանության է արժանացրել օրենքը, որն ընդլայնում է ՌԴ կառավարության լիազորությունները, այդ թվում` թույլ տալով նրան նվազեցնել և զրոյացնել դեպի բարեկամական երկրներ արտահանվող ապրանքների տուրքերը։
ԵԱՏՄ–ում Իրանի հետ առևտրի աճ են կանխատեսում
Համապատասխան փոփոխություններ են արվում «Մաքսային սակագների մասին» և «Արտաքին առևտրային գործունեության պետական կարգավորման հիմքերի մասին» օրենքներում։
ՌԴ կառավարությանն իրավունք է վերապահվում նվազեցնել մինչև կես տարի ժամկետով արտահանման տուրքերն ու մինչև մեկ տարի ժամկետով սակագնային քվոտաներ սահմանել, այսինքն դեպի բարեկամական երկրներ որոշակի ծավալի ապրանքների արտահանման համար մաքսային տուրքերի նվազեցված կամ զրոյացված դրույքաչափեր։
Բացի այդ, ՌԴ կառավարությունն իրավունք է ստանում գների մոնիտորինգի կարգ սահմանել ապրանքների և ֆինանսական այլ ինդիկատորների նկատմամբ արտահանման տուրքերի դրույքաչափերը հաշվարկելու համար։ Նախարարների կաբինետը նաև կկարողանա որոշել արտաքին առևտրային գործունեության նոր մասնակիցների միջև ներմուծվող ապրանքի սակագնային քվոտաների մի մասի ծավալի բաշխման մեթոդաբանությունն ու կարգը։
Եթե կորցնենք ԵԱՏՄ–ն, կորցնում ենք ամեն ինչ. հայկական գյուղմթերքը նոր մարտահրավերի առաջ է