Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում կամփոփի ԵԱՏՄ աշխատանքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. Արխիվային լուսանկար
Խորհրդի նիստի ընթացքում նախատեսված է մի շարք կարևոր որոշումների և փաստաթղթերի ընդունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որը կկայանա դեկտեմբերի 25-ին, կամփոփի ԵԱՏՄ աշխատանքի արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Սանկտ Պետերբուրգում 2023 թ. դեկտեմբերի 25-ին կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ նիստին ամփոփվելու են ՌԴ նախագահության տարում ԵԱՏՄ կատարված աշխատանքների արդյունքները, քննարկվելու են միության գործունեության հարցերը, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացների խորացման հեռանկարային ուղղությունները։
«Նախատեսվում է մի շարք կարևոր որոշումների և փաստաթղթերի ընդունում, այդ թվում` մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար ԵԱՏՄ հետագա զարգացման մասին հռչակագրի ընդունում»,– նշվում է հաղորդագրությունում։
Բացի դրանից, դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում կանցկացվի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը։