ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Նյու Յորքի ուսուցիչների միացյալ ֆեդերացիայի անդամները հայց են ներկայացրել քաղաքապետ Էրիկ Ադամսի դեմ` նպատակ ունենալով չեղարկել պետական դպրոցների համար հատկացվող բյուջեի նախատեսված կրճատումը։ Այս մասին հայտնում է «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը։
«Նյու Յորքի ուսուցիչների արհմիությունը հայց է ներկայացնում` չեղարկելու քաղաքի պատական դպրոցների ֆինանսավորման նախատեսված կրճատումը` նախազգուշացնելով, որ քաղաքապետ Էրիկ Ադամսի առաջարկած բյուջեի կտրուկ կրճատումը խոչընդոտելու է առանցքային նախաձեռնություններին կրթության ոլորտում և խախտելու է նահանգի օրենքը», – նշում է ԶԼՄ–ն։
Քաղաքապետի խոսքով` 550 մլն դոլարով դպրոցների ֆինանսավորման կրճատումն անհրաժեշտ է միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար։ Հինգշաբթի ներկայացված հայցում ուսուցիչները մեղադրել են Էրիկ Ադամսին նրանում, որ նա չափազանցնում է քաղաքի ֆինանսական խնդիրների փաստի առկայությունը` ապօրինի և չարդարացված հակաճգնաժամային միջոցներ կիրառելու համար։