Կառլի համալսարանի դեպքից հետո Չեխիայի կրթօջախներում կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվել

Չեխիայի ոստիկանությունը սոցցանցերի մոնիտորինգ է իրականացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Չեխիայի ոստիկանությունը Պրահայի Կառլի համալսարանում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ 24-ամյա տղամարդը սպանել է 14 մարդու և վիրավորել 25-ին, համազգային կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել այսպես կոչված «փափուկ» թիրախների նկատմամբ։ Այս մասին տեղեկանում են Х սոցցանցում ոստիկանության բլոգից։
«Այսօրվանից մենք համահանրապետական կանխարգելիչ միջոցներ ենք ձեռնարկել «փափուկ» թիրախների և դպրոցների նկատմամբ։ Մենք որևէ տեղեկություն չունենք կոնկրետ սպառնալիքի վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը նախազգուշացրել է համաքաղաքացիներին, որ նրանք կանխարգելիչ միջոցառումների շրջանակում իրենց բնակավայրերի փողոցներում կարող են երկարափող զենքով ոստիկաններ տեսնել։ Ոստիկանությունը նաև սոցցանցերի մոնիտորինգ է իրականացնում։
Հրաձգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին Պրահայի Կառլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Ոստիկանության ղեկավար Մարտին Վոնդրաշեկի տեղեկություններով` ավելի քան 15 մարդ է մահացել, ևս 24-ը վիրավորում են ստացել։ Ինչպես հայտարարել են Պրահայի իշխանությունները, հարձակում իրականացրած անձն ինքնասպան է եղել։ Չեխիայի ՆԳՆ–ն հայտարարել է, որ Պրահայում տեղի ունեցած հրաձգության և միջազգային ահաբեկչության միջև որևէ առնչության ապացույցներ չունի։
Արարատ Միրզոյանը ցավակցել է Պրահայի Կառլի համալսարանի զոհերի ընտանիքներին և ընկերներին