Կարեն Խաչանովն աջակցություն է հայտնել Արաս Օզբիլիսին ՀՖՖ նախագահի ընտրություններում

Հայազգի թենիսիստը «Ինստագրամում» գրառում է կատարել ու նշել, որ Օզբիլիսը բարձրակարգ մարզիկ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող հայազգի հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսին։ Նա այս մասին գրառում է կատարել «Ինստագրամի» իր էջի «սթորի» բաժնում։
«Ցանկանում եմ աջակցությունս հայտնել Արասին առաջիկայում կայանալիք ընտրություններում։ Բարձրակարգ մարզիկ է, որն արժանի է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը լինել։ Համոզված եմ, որ նա հավաքականում մեծ ներդրում կունենա։ Հաջողությո՛ւն, Արա՛ս»,– գրել է Խաչանովը։
Նա գրառմանը կից նաև հրապարակել է Օզբիլիսի նկարը, որն արվել է հավաքականի խաղերից մեկի ժամանակ։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին։ Նախագահի թեկնածու են հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն ու ՀՖՖ գործող ղեկավար Արմեն Մելիքբեկյանը։