Հայրենական մեծ պատերազմի վետերան Գուրգեն Իվանյանը նշել է իր 100-ամյակը

Գուրգեն Իվանյանին շնորհվել է Հայրենական պատերազմի շքանշան, մեդալներ և մի շարք պարգևներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերան Գուրգեն Իվանյանը նշել է իր 100-ամյակը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։
«Իվանյանը չէր սպասում, որ հարյուրավոր մարդիկ կգան իրեն շնորհավորելու, այդ թվում ՀՀ–ում ՌԴ դեսպանատան և Երևանում Ռուսական տան ներկայացուցիչները»,– ասված է հաղորդագրությունում։
Հայրենական մեծ պատերազմի վետերան Գուրգեն Իվանյանը նշել է իր 100-ամյակը
Պատերազմի մասնակիցն ապրում է համեստ, 3 երեխա է մեծացրել, այժմ էլ իր ծոռներին է կյանքի փորձը փոխանցում։ Նրան շնորհվել է Հայրենական պատերազմի շքանշան, մեդալ Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար և այլ պարգևներ։
Տոնի կազմակերպիչն է եղել «Անմահ գունդ» շարժումը` մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման աջակցությամբ։
Նշենք, որ այս տարին հարուստ է 100-ամյա հոբելյաններով։ Դեկտեմբերին արդեն 2 նմանատիպ միջոցառում է եղել, հերթական հոբելյարն էլ Իվանյանն է։