ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այս հարցում մենք առաջնորդվում ենք Հայաստանի ղեկավարության պաշտոնական հայտարարություններով, որոնց համաձայն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի Հանրապետության դուրս գալու հարցն այս պահին օրակարգում չէ: Ինչպես հայտնի է, հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահելու Է Եվրասիական տնտեսական միությունում», - ասել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանը վերջին շրջանում բոյկոտում է ՀԱՊԿ նիստերը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցել կազմակերպության գագաթնաժողովին, որը կայացել էր Մինսկում: