Երևանյան սննդի օբյեկտներից մեկի գործունեությունը կասեցվել է. պատճառը խաշած հավի միսն է

Հավի միս. Արխիվային լուսանկար
ՍԱՏՄ–ն հանձնարարել է խախտումները վերացնել սահմանված ժամկետում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Երևանի «Էսջիայ–Ինվեստ» ԲԲԸ–ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է խաշած հավի կրծքամսի` որոշ նորմերի չհամապատասխանելու հետևանքով ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին մամուլի ծառայությունը։
«Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «հավի կրծքամիս խաշած» արտադրատեսակը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին»,– ասված է հաղորդագրությունում։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը վերսկսելու համար տրվել է հանձնարարական` խախտումները սահմանված ժամկետում վերացնելու համար: