Բոցավառ կրակ և լավայի հոսքեր Իսլանդիայում. արթնացած հրաբխի տպավորիչ կադրերը

Հրաբուխը ժայթքել է երկրաշարժերից հետո։
Sputnik
Իսլանդիայի հարավում արթնացած հրաբուխը քիչ–քիչ հանդարտվում է։ Ներկայացնում ենք հրաբխի ժայթքման տպավորիչ կադրերը, որոնք արվել են անօդաչու սարքով։
Լուսանկարներում երևում են լավայի հոսքերն ու կրակի բոցավառ շատրվանները։
Հիշեցնենք` դեկտեմբերի 19-ն հայտնել էինք, որ Իսլանդիայի հարավում գտնվող Ռեյկյանես թերակղզում երկրաշարժից հետո հրաբուխ է ժայթքել։
Սա Ռեյկյանես թերակղզում վերջին երեք տարվա ընթացքում չորրորդ ժայթքումն է։
1 / 8

Իսլանդիայի հարավում գտնվող Ռեյկյանես թերակղզում երկրաշարժից հետո հրաբուխ է ժայթքել

2 / 8

Հրաբուխն արթնացել է երկրաշարժերի շարքից հետո

3 / 8

Լավայի հոսքերը դուրս են գալիս մակերես մոտ 4 կմ Գրինդավիկ քաղաքից դեպի հյուսիս–արևելք

4 / 8

Քաղաքացիական պաշտպանության վարչությունը Գրինդավիկի բնակիչներին հորդորել է լքել քաղաքը

5 / 8

Ռեյկյանես թերակղզում այս ժայթքումը երեք տարվա ընթացքում չորրորդն է

6 / 8

Նախորդները եղել են 2021 թվականի մարտին, 2022–ի օգոստոսին և 2023–ի հուլիսին բնակավայրերից հեռու

7 / 8

Հրաբխային ակտիվությունը բնորոշ է Իսլանդիային

8 / 8

Երկրի տարածքում մի քանի լեռնահրաբխային համակարգ կա

Չինաստանում գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի