ԱԺ–ն ընդունեց նախագիծը, որով ՀՀ կառավարությունն իր վրա է վերցնում ԼՂ-ի պարտքը

ՀՀ ԱԺ նախագահը. Արխիվային լուսանկար
ԼՂ 315 մլրդ դրամ պարտքի մեջ 187 մլրդ դրամը ԼՂ կառավարության պարտատոմսերն են, 85.5 մլրդ դրամը հիմնադրամների պարտատոմսերն են, 22.5 մլրդ դրամը ֆիզիկական անձանց վարկերն են, 19 մլրդ դրամը` իրավաբանական անձանցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. 83 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց նախագիծ, որով ԼՂ կառավարության շուրջ 315 մլրդ դրամի պարտավորությունը կանցնի ՀՀ–ին։
Նախագծով համապատասխան փոփոխություն և լրացումներ կատարվեցին 2023 թ. պետական բյուջեում։
Այսպիսով, ՀՀ-ի նկատմամբ ԼՂ կառավարության շուրջ 315 մլրդ դրամի պարտավորությունը անցավ ՀՀ–ին, որի 70 տոկոսն իր վրա կվերցնի ՀՀ կառավարությունը, իսկ 30 տոկոսը` ՀՀ բանկերը։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նաև տեղեկացրել էր, որ 315 մլրդ դրամի մեջ 187 մլրդ դրամը ԼՂ կառավարության պարտատոմսերն են, 85.5 մլրդ դրամը հիմնադրամների պարտատոմսերն են, 22.5 մլրդ դրամը ֆիզիկական անձանց վարկերն են, 19 մլրդ դրամը` իրավաբանական անձանց վարկերը։ Իսկ այն մարդիկ, որոնք ԼՂ–ում ստացել են վարկեր ու ցանկանում են, որ դրանք ներվեն, ըստ նախարարի` կազմում են 10 տոկոսից մի փոքր ավելի։
Նախարարը չի հերքել ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարությունները, թե այս որոշման հիմնական նպատակը բանկային համակարգի կայունության ապահովումն է։
«Ոչ մեկը հակառակը չի ասել։ Բայց և այնպես, այս որոշումը նաև ԼՂ բնակչության վարկունակության վրա է ազդելու»,– նշել է Հովհաննիսյանը։
Ի դեպ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ իրենք վերապահումով են կողմ քվեարկելու։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց։
ԼՂ–ում եղած ո՞ր վարկերը կփոխհատուցի ՀՀ կառավարությունը. նախարարի պարզաբանումը