Լուրեր

Sputnik
ՀՀ կառավարությունն իր վրա է վերցնում ԼՂ պարտքը։ Ազգային Ժողովն ընդունել է օրինագիծը։ 315 մլրդ դրամ պարտքի մեջ 187 մլրդ դրամը Արցախի կառավարության պարտատոմսերն են, 85.5 մլրդ դրամը հիմնադրամների պարտատոմսերն են, 22.5 մլրդ դրամը ֆիզիկական անձանց, 19 մլրդ դրամը` իրավաբանական անձանց վարկերն են։ Դրանց 70 տոկոսն իր վրա կվերցնի Հայաստանի կառավարությունը, 30 տոկոսը` բանկերը։
Ազգային ժողովն ընդունել է ՀՀ և ԱՄԷ միջև մուտքի և ելքի ռեժիմի մասին համաձայնագիրը վավերացնելու նախագիծը։ Այն թույ է տալիս երկու երկրների քաղաքացիներին առանց մուտքի վիզայի գտնվել մյուս երկրում առավելագույնը 90 օր։
Երևանում այս պահին ձյուն է տեղում։ Ձյուն է գալիս նաև Ջերմուկում, Անիի, Ամասիայի և Ապարանի տարածաշրջաններում։ Ջերմուկ տանող ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում մերկասառույց է։ Ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան էլ կբարձրանա դեկտեմբերի 25-ից 26-ը։