Լուրեր

Sputnik
▪️ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը։ Հաքան Ֆիդանը Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը։
▪️ Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու հաղորդումների հեռարձակման ժամերը կսահմանափակվեն։ Դրանք կթուլատրվի հեռարձակվել միայն կեսգիշերն անց մինչև առավոտյան 6-ը: Օրինագիծը շրջանառության մեջ են դրել Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Քաղպայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
▪️ Հայաստանը և Ռուսաստանը վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում գործակցություն կսկսեն։ Համաձայնագիրը ստորագրվել է ռուս-հայկական 8-րդ համաժողովի ընթացքում։
▪️ Միսի շուկայում ամենատարածված խախտումը մսի վրա դրոշմակնիքի բացակայությունն է։ Վաճառվող միսը պետք է պարտադիր լինի սպանդանոցային ծագման։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրել է, որ 55 տոկոս դեպքերում մսի վրա չի եղել դրոշմակնիք։