Նախագահին կթողնե՞ք որևէ լիազորություն, բացի դաշնամուր նվագելը․ Արթուր Խաչատրյան

Sputnik
Ազգային Ժողովն արտահերթ նիստում այսօր քննարկել է նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի փոփոխությանը։
Գործող օրենքով ԱԱԾ ղեկավարին և տեղակալներին նշանակում ու ազատում է նախագահը։ Իշխող կուսակցությունը նախաձեռնել է այդ լիազորությունը ևս փոխանցել վարչապետին։
Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում հարցրել է՝ նախագահին կթողնե՞ք որևէ լիազորություն, բացի դաշնամուր նվագելուց։