Ազգային Ժողովի նախագահը հայտարարել է, որ Երևանը կփոխի իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հանդեպ, եթե այն հայտարարի Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ներկայության մասին և կպահանջի դրա դուրսբերումը։
Ալեն Սիմոնյանն ասել է նաև, որ Հայաստանը չի պատրաստվում որևէ կերպ տորպեդահարել ՀԱՊԿ-ի գործունեությունը։ Խորհրդարանի նախագահից լրագրողները մեկնաբանություն են խնդրել նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հայտաարության վերաբերյալ։
Սերգեյ Կոպիրկինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր։