Լուրեր

Sputnik
Հայաստանը կստանձնի՞ արդյոք նախագահությունը ԵԱՏՄ-ում։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեր տնտեսությունն աճ է արձանագրում ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շնորհիվ։ Նրա կարծիքով՝ կառավարությունը ճիշտ որոշում կընդունի, եթե որոշի ստանձնել նախագահությունը։
Ազգային Ժողովի նախագահն անհեթեթություն է որակել արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները։ Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների պատճառ և կարիք չկա։
Ձկնաբույծները կրկին բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք երթով շարժվել են դեպի կառավարություն՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։