Նախ փակեք մոտ 1000 տիրազուրկ խորքային հորերը․ ակցիայի մասնակից
12:07, 22 դեկտեմբերի 2023
Ձկնաբույծները շարունակում են բողոքել օրենսդրական վերջին փոփոխությունի դեմ, որով նրանց պարտադրվում է խորքային հորերի ջուրը վերաօգտագործել առնվազն 40%-ով։ Դրա համար անհրաժեշտ է ներդնել ջրի շրաջանառության խնայող թանկարժեք համակարգեր, բացի այդ՝ վտանգավոր են ձկների համար։
Ձկնաբուծարանների ղեկավարները հասկանում են ջուրը խնայելու բնապահպանական պահանջը, բայց նախ՝ կառավարությանն առաջարկում են փակել մոտ 1000 տիրազուրկ հորերը, որոնցից ջուրը հոսում է առանց հսկողության։