ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը պաշտպանության նախարարի հրամանով պարգևավճար կստանա։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նա նշեց, որ Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ամբողջ անձնակազմը շուտով ստանալու է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով:
Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ անգամն է, ինչ զինված ուժերի ամբողջ անձնակազմը մեկ պաշտոնային դրույքի չափով պարգևավճար է ստանում: Անցած տարի ՀՀ ՊՆ-ում աա աննախադեպ երևույթ էր որակվել։