Ուկրաինական դրոն է խոցվել Բրյանսկի շրջանում

Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը. Արխիվային լուսանկար
Տուժածներ և ավերածություններ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. ՀՕՊ-ը Բրյանսկի շրջանում ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազին:
«Ուկրաինացի ահաբեկիչները փորձ են արել ԱԹՍ-ների միջոցով գրոհել Սուրաժի շրջանի տարածքում գտնվող օբյեկտները։ Ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է ՌԴ պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերի կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տուժածներ և ավերածություններ չկան: Տեղում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները: Տարածաշրջանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՕՊ բոլոր ստորաբաժանումներին։