Շվեդիայում թալանել են հայկական Սուրբ Մարիամ եկեղեցին

Գողը կամ գողերը ամենայն հավանականությամբ եկեղեցի են մտել եկեղեցուն կից սենյակի պատուհանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Շվեդիայի Սյոդերտալյե քաղաքում թալանել են ենթարկել Սուրբ Մարիամ Հայ առաքելական եկեղեցին։ Այս մասին գրում են շվեդական լրատվամիջոցները։
Նշվում է, որ եկեղկեղեցուց գողացել են թանկարժեք իրեր, նյութական և ոչ նյութական արժեքներ։
«Շատ անսպասելի էր, հիմա Սուրբ ծնունդից առաջ շատ տխուր է կանգնել դատարկ խորանի առջև»- ասել է եկեղեցու ներկայացուցիչ Ալեքսանդր Շառոյանը:
Ադրբեջանը շարունակում է Արցախում մշակութային վանդալիզմը. ավերել են Հալիվորի կամուրջը
Հայտնի չէ, թե քանի հանցագործ է ներգրավված այս գործում ։ Գողը կամ գողերն ամենայն հավանականությամբ եկեղեցի են մտել եկեղեցուն կից սենյակի պատուհանից։ Այս վայրն օգտագործվում է մկրտությունների, հարսանիքների և այլ միջոցառումների համար։
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։