Ռուսական նավթով բեռնված տանկերներին թույլ չեն տվել Հնդկաստան մտնել. ԶԼՄ

Տանկ. Արխիվային լուսանկար
Ռուսական նավթով բեռնված նավերից հինգը, Bloomberg-ի տվյալներով, պատկանում են «Սովկոմֆլոտին»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Ռուսական վեց տանկերների, որոնք ընդհանուր առմամբ մոտ 5 մլն բարել Sokol մակնիշի նավթ էին տեղափոխում, թույլ չեն տվել Հնդկաստան մտնել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով նավերին հետագծման ծառայությանը։
Ռուսական նավթով բեռնված նավերից հինգը պատկանում են «Սովկոմֆլոտին»։ NS Century տանկերը նոյեմբերի 16-ին կանգ են առել Շրի Լանկայից հարավ, վերջին շաբաթվա ընթացքում նրանց են միացել ընկերության ևս երկու տանկերներ, որոնք բոլորն ուղևորվում են Վադինար նավահանգիստ: Դրանցից բացի, նշանակված վայր չեն հասել ևս երեք նավ՝ «Կրիմսկ», «Նելիս» և «Լիտեյնյի Պրոսպեկտ» նավերը, որոնք պետք է հասնեին Հնդկաստանի արևելյան ափին գտնվող Փարադիպ նավահանգիստ։ Տանկերները հում նավթ են տեղափոխում, որն արդյունահանվում է Հեռավոր Արևելքում գտնվող Սախալին կղզու արևելյան ափին գտնվող նավթահանքերից:
Մի քանի օր առաջ ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) թարմացրել էր Ռուսաստանից ծովով առաքվող նավթի և նավթամթերքի գների վերին շեմին համապատասխանելու ուղեցույցը: Այսուհետ G7-ի և Ավստրալիայի մատակարարները պետք է իրենց կոնտրագենտներից հաստատում ստանան ամեն անգամ, երբ ռուսական նավթ են բեռնում կամ բեռնաթափում: Այս միջոցառումն անհրաժեշտ է պատժամիջոցների ռեժիմի պահպանման նկատմամբ ավելի մանրակրկիտ վերահսկողության համար։