Ռազմական հատուկ գործողությունը չի դադարի, քանի դեռ ՌԴ–ն չի հասել իր նպատակին. Մատվիենկո

Վալենտինա Մատվիենկո
Մատվիենկոն հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է հակառուսական նախագիծ լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Մինչև Ռուսաստանը չհասնի ռազմական հատուկ գործողության սկզբում դրված իր նպատակներին, այն չի ավարտվի։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Դաշնության խորհրդի աշնանային նստաշրջանի արդյունքներով հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
«Այսօր Ռուսաստանը ձևակերպել է այն պայմանները, որոնց հիման վրա պատրաստ է բանակցությունների։ Այդ պայմանների մասին խոսվել է դեռ ռազմական հատուկ գործողության մեկնարկի ժամանակ։ Եվ մինչև մենք դրանց չհասնենք, մենք չենք կարող այլ կերպ մեզ դրսևորել, մենք պետք է հասնեն ռազմական հատուկ գործողության նպատակներին», – ասել է նա։
Մատիվիենկոն նշել է, որ Ուկրաինան չպետք է հակառուսական նախագիծ լինի։ Արևմուտքում արդեն լուրջ վերլուծական աշխատանք է տարվում, չէ՞ որ հարկատուներին ինչ–որ բան է պետք վաճառել, իսկ բոլոր անհաջողություններից հետո դա ավելի բարդ է դառնում։
«Հարյուրավոր միլիարդ դոլարներ են ծախսվել, և որևէ արդյունք չկա», – եզրափակել է Մատվիենկոն։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել