ՔՊ–ն դարձյալ նիստ է արել. հարցերին պատասխանել են ՀՀ ԱԽՔ–ն ու էկոնոմիկայի նախարարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դարձյալ նախաձեռնող խմբի նիստ է անցկացրել, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քննարկվել են գաղափարական բնույթի հարցեր։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և նախարար Վահան Քերոբյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել կուսակցականների հարցերին։
Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ քննարկել է համայնքների ավագանիներում ՔՊ–ի անելիքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։
Նշենք, որ միայն դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանն արդեն անցկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8 նիստ։
Դրանից բացի կուսակցությունը Գյումրիում 3-րդ քաղաքական ժողովն է անցկացրել դեկտեմբերի 16–ին։